Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՐԵՄՆ ԻՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱԶԱԽԱԲ ԼԻՆԵԼ»

Փետրվար 08,2011 00:00

\"\"

Ի պատասխան դիտարկմանը, թե գործադիրն ԱԺ-ում թելադրում է իր օրենքները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ո՞վ,… ուրեմն եթե որեւէ մի կառավարության անդամ՝ դա կլինի վարչապետը, թե որեւէ անդամ, կհայտարարի, որ ինքը կարող է թելադրել Ազգային ժողովին, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել, եղա՞վ: Դուք սխալ եք: Եթե մեկ-մեկ կառավարության որոշ անդամներ, բարձրաստիճան չինովնիկներ հայտարարում են, որ ԱԺ-ն չի տալիս հնարավորություն՝ իրենց բարեփոխումներն իրականացնելու, իրենք նույնպես, կոռեկտ ասած, անարդար են, որովհետեւ ԱԺ-ն, կոալիցիան միշտ աջակցել է յուրաքանչյուր նախագծի, որը ներկայացվել է կառավարության կողմից, եւ նպաստել ենք կառավարությանը, որպեսզի կարողանա այս ճգնաժամը հաղթահարել: Դա մենք համարել ենք մեր բոլորի ընդհանուր խնդիրը, իսկ եթե որեւէ չինովնիկ, կառավարության անդամ կամ, չգիտեմ, բարձրաստիճան այլ ղեկավար հայտարարում է, որ ԱԺ-ն, պատգամավորները, օլիգարխ պատգամավորները խաթարում են կառավարության օրինագծերը, իրենք, մեղմ ասած, անարդար են եւ, կոպիտ ասած, ստախոս»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել