Ճապոնական Sagami Rubber Industries ռետինե ապրանքների ֆաբրիկայից 726000 պահպանակ է գողացվել: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին, միջադեպը տեղի է ունեցել Մալայզիայից Ճապոնիա տանող ճանապարհին: Ընկերության աշխատակցի խոսքերով՝ Մալայզիայից գործարան է եկել մի կոնտեյներ, որում պետք է լիներ պահպանակների խոշոր խմբաքանակ: Սակայն երբ կոնտեյները բացել են, ապրանքն այնտեղ չի եղել: