Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուտելիքի ազատագրման բանակը» գրոհում է

Փետրվար 05,2011 00:00

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում` իրեն «Ուտելիքի ազատագրման բանակ» անվանող մի խումբ McDonald\’s-ից առեւանգել է ծաղրածու Ռոնալդ Մակդոնալդի արձանը, հետո YouTube կայքում տեղադրել սպառնալիքներ պարունակող տեսագրություն, որտեղ կարելի է տեսնել դիմակներ կրող մարդկանցով շրջապատված ծաղրածուի արձանը՝ գլխին պարկ հագցված:
Այս առթիվ tert.am-ը տեղեկացնում է, որ տեսագրության մեջ դիմակավորներից մեկն ասում է. «Մենք սիրում ենք համբուրգերներ, կարտոֆիլ ֆրի եւ McDonald\’s, բայց մենք այլեւս չենք կարող լուռ նայել, թե ինչպես է մեր սիրած ուտելիքը խայտառակվում ագահության եւ անտարբերության պատճառով»:
«Ուտելիքի ազատագրման բանակը» պահանջում է, որ McDonald\’s ցանցի ղեկավարությունն իր կորպորատիվ քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցերին պատասխան տա: Եթե McDonald\’s ցանցի ղեկավարությունը մինչեւ փետրվարի 11-ը բանակցությունների չգնա, առեւանգված ծաղրածուն «մահապատժի կենթարկվի»: Ռոնալդ Մակդոնալդի արձանն առեւանգվել էր հունվարի 31-ին՝ իրենց սպասարկող անձնակազմ ձեւացնող երկու մարդկանց ձեռամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել