Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի հերոսուհին

Փետրվար 05,2011 00:00

«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի գլխավոր հերոսուհի Մարիա Շնայդերը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Փարիզում՝ 59 տարեկան հասակում, հաղորդում է news.am-ը:
Ֆիլմում նա խաղացել է Մարլեն Բրանդոյի կերպավորած հերոսի սիրուհու դերը: Ֆրանսիացի դերասան Դանիել Գելինայի 19-ամյա դուստրը եւ 48-ամյա Բրանդոն նկարահանվել են Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմում (1972թ.):
Ֆիլմը շատ մեծ տպավորություն էր թողել հանդիսատեսի եւ կինոքննադատների վրա:
Սակայն ֆիլմի դեմ բողոքել էին տարբեր ուղղվածությունների հասարակական կազմակերպությունները՝ սկսած ֆեմինիստական հ/կ-ներից մինչեւ բարոյականության պահապաններ: Բոլորը ցնցված էին սեռական բռնության եւ մերկ Շնայդերի կադրերից: Ամերիկյան գրաքննություն իրականացնողներն անմիջապես ֆիլմին հատկացրել էին ամենադաժան X վարկանիշը:
Ի դեպ, ֆիլմի հետ կապված սկանդալը նպաստեց դերասանուհու վարկանիշի բարձրացմանը. նրան նկատեցին:
Շնայդերի գործընկերը նկարահանման հրապարակում եղել է նաեւ Ջեք Նիքոլսոնը, ում հետ նկարահանվել է «Ուղեւորը» ֆիլմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել