Կանանց թենիսի պատմության ընթացքում համաշխարհային վարկանիշային ցուցակը գլխավորել է 20 թենիսիստուհի: Եվ բոլորն էլ, գրեթե առանց բացառության, սիրավեպ են ունեցել կամ անձնական կյանքը կապել են մարզական աստղերի, կամ հաջողակ մեծահարուստների հետ: Ճիշտ է, կան նաեւ բացառություններ:
1.Դրանցից ամենացցունը, թերեւս, չեխ թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան է: 53-ամյա երբեմնի աստղը, չթաքցնելով սեռական կողմնորոշումը, անցած տարի ամուսնացել է «Միսս ԽՍՀՄ 1991»՝ 36-ամյա Յուլիա Լեմիգովայի հետ, որը Փարիզում կոսմետիկա արտադրող ընկերություններից մեկի տիրուհին է:
2.Ամերիկացի Քրիս Էվերտը WTA-ի ցուցակը գլխավորել է 1975-ին: Սկզբում հանդիպում էր թենիսիստ Ջիմի Քոնորսի, այնուհետեւ՝ ԱՄՆ նախագահի որդի Ջոն Ֆորդի հետ: 1979-ին բրիտանացի թենիսիստ Ջոն Լլոյդի կինն էր, որից հեռացավ ութ տարի հետո եւ ամուսնացավ լեռնադահուկորդ Էնդի Միլլի հետ: Նրանք լույս աշխարհ բերեցին երեք տղա: Սակայն 2006-ին ընտանիքը քայքայվեց եւ մեկ տարի անց Էվերտը կյանքը կապեց գոլֆիստ Գրեգ Նորմանի հետ: Ասում են, որ արդեն մեկ տարի է, ինչ նրանք էլ միասին չեն:
3.Կանանց թենիսի աշխարհի ամենատիտղոսավոր աստղը՝ գերմանացի Շտեֆի Գրաֆը, 90-ականներին սիրավեպի մեջ էր ավտոարշավորդ Միխայել Բարտելսի հետ: Սակայն 2001 թվականին որոշեց ամուսնանալ տղամարդկանց մեջ աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ, լեգենդար թենիսիստ, մեր հայրենակից Անդրե Աղասիի հետ: Նրանք արդեն տասը տարի ապրում են միասին ու երջանիկ են:
4. Մոնիկա Սելեշ: Հարավսլավցի 38-ամյա Սելեշը մարզական կարիերան ավարտելուց հետո արդեն երկար տարիներ հանդիպում է միլիարդատեր, արդեն 70-ամյա Թոմաս Գոլիսանոյի հետ:
5.Ամելի Մորեսմո: Ֆրանսիացի այս թենիսիստուհին նախապատվությունը տալիս է միասեռականությանը: Նա բավականին երկար ժամանակ բուռն հարաբերություններ է ունեցել Սիլվի անունով մի աղջկա հետ: Սակայն հիմա նրանք միասին չեն: Բայց Մորեսմոն իր նոր ընկերուհու անունը չի բացահայտում: