Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդականի մրցակիցները հայտնի դարձան

Փետրվար 05,2011 00:00

Նյոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացված 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքով Հայաստանն ընդգրկվեց «C» խմբում, որտեղ խմբային մրցաշարի մրցակիցները լինելու են Չեխիան, Ուելսը, Չեռնոգորիան եւ Անդորրան: Իսկ վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամները որոշել էին եզրափակիչ մրցաշարը կազմակերպող երկրին: Դրան հավակնում էին Անգլիան, Բուլղարիան, Իսրայելը, Ուելսը եւ Չեխիան: Քվեարկությամբ ընտրությունը կանգ առավ Իսրայելի վրա:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մեր երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզչի պաշտոնում Ֆլեմինգ Սերիցլեւին փոխարինողի անունը հայտնի կդառնա այս վիճակահանության արդյունքներից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28