Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի նախապատրաստության գլխավոր փուլը սկսել է Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքէջը եւ հավելում, որ Լեւոնին օգնում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Նադանյանը, չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Ավելի ուշ Արոնյանի թիմին միանալու է նաեւ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի անդամ դարձած գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը շարունակվելու է մինչեւ փետրվար ամսվա վերջ: