Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլիթը կրկին կես միավոր վաստակեց

Փետրվար 05,2011 00:00

Շախմատի «Moscow Open» շախմատային փառատոնի ավարտին քիչ ժամանակ է մնում: Տասն ուժեղագույն կանանց խմբում հանդես եկող հայաստանցի Լիլիթ Գալոյանը վեցերորդ տուրում կրկին բավարարվեց կես միավոր վաստակելով: Այս անգամ նա սեւերով խաղաղ դաշն կնքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլգա Գիրիայի հետ: Իսկ ահա Կարինա Համբարձումովան, որ նույնպես հանդես է գալիս կազմակերպիչ երկրի դրոշի ներքո, հերթական պարտությունը կրեց, այս անգամ Ժաո Սյուեից (Չինաստան): Յոթերորդ տուրից առաջ, որում երեկ Լիլիթը հանդիպում էր առաջատարներից մեկի՝ Ալեքսանդրա Կոստենյուկի, իսկ Կարինան՝ Ալինա Կաշլինսկայայի հետ, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:
1. Բաթույագ Մոնգոնտուլ, Չինաստան, 5,0 միավ.
2. Ալեքսանդրա Կոստենյուկ, Ռուսաստան, 4,5
3. Վալենտինա Գունինա, Ռուսաստան, 4,0
4. Ժաո Սյուե, Չինաստան, 4,0
5. Օլգա Գիրիա, Ռուսաստան, 3,0
6. Լիլիթ Գալոյան, Հայաստան, 3,0
7. Իոլանտա Զավադսկա, Լեհաստան, 2,5
8. Ալինա Կաշլինսկայա, Ռուսաստան, 2,0
9. Կարինա Համբարձումովա, Ռուսաստան, 1,0
10. Մարիա Ֆոմինիխ, Ռուսաստան, 1,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել