Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Փետրվար 05,2011 00:00

Ուրբաթ օրը Մյունխենում մեկնարկում է անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային 47-րդ համաժողովը, որը կավարտվի փետրվարի 6-ին:
Միջոցառմանը ամեն տարի մասնակցում են մի քանի տասնյակ պետությունների շուրջ 350 ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Միջոցառմանը մասնակցելու համար Մյունխեն են մեկնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկացի ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են Եգիպտոսում եւ արաբական այլ երկրներում այս օրերին ծավալվող դրամատիկ իրադարձությունները:
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի հարցով քառյակի՝ ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը: Բացի այդ, քննարկվելու է նաեւ Աֆղանստանի վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել