Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ

Փետրվար 05,2011 00:00

Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ռազմական ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ: Այդ մասին, Trend-ի մատուցմամբ, հայտարարել է զինվորական դատախազության մամուլի խոսնակ Աֆրաիմ Թահմազովը:
Աղբյուրի փոխանցմամբ, փետրվարի 3-ի երեկոյան Ադրբեջանում «Սու-25» ռազմական ինքնաթիռ է կործանվել: Երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, սակայն շասին չի բացվել: Ինքնաթիռը փրկելու անհաջող փորձերից հետո «Սու-25»-ի անձնակազմը, հրամանատարական կետից ստացված հրահանգի համաձայն, ինքնաթիռը հեռացրել է բնակելի շրջանից եւ կատապուլտի դիմել:
«Սու-25»-ը վայր է ընկել Քյուրդամիրի շրջանի Սոր-Սոր գյուղի մոտակայքում՝ բնակելի տներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել