Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 9 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԶՐԿՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ

Փետրվար 05,2011 00:00

ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է իր գործընկեր՝ ժողովրդի ընտրյալ 9 պատգամավորի լիազորությունները՝ դրանք այլ լիազորությունների հետ համատեղելու պատճառով: Պատգամավորական մանդատից զրկված օրենսդիրները նշանակվել էին գործադիր իշխանության պետական պաշտոններում:
Ուկրաինայի խորհրդարանը այդպիսի որոշում է կայացրել հիշյալ պատգամավորներից յուրաքանչյուրի մասով առանձին քվեարկության արդյունքում: Բոլոր 9 պատգամավորները ավելի վաղ իրենք էին հայտարարել իրենց պատգամավորական լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին: Նրանք այլեւս զբաղեցնելու են երկրի քաղաքների, մարզերի եւ պետական ընկերությունների ղեկավարների պաշտոնները:
Բացի այդ, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հայտարարել է, թե համապատասխան հանձնարարական է տվել՝ դիմելու դատարանին այն պատգամավորների առնչությամբ, որոնք թեեւ շարունակում են համատեղել պատգամավորի եւ այլ պաշտոնում իրենց լիազորությունները, բայց պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել