Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԵՐԿՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ

Փետրվար 05,2011 00:00

Իտալիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործը քննող դատախազության հարցումը: Հիշեցնենք, որ վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Միլանի դատարանի կողմից վարչապետի ֆինանսական հարցերով օգնականի գրասենյակում խուզարկություն անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցում ստանալուց հետո Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկության արդյունքում կասկածի տակ է առել հարցման օրինականությունը եւ այն ետ է ուղարկվել դատախազություն: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Դատախազները մտադիր էին խուզարկել Բեռլուսկոնիի օգնական Ջուզեպպե Սպինելլիի գրասենյակը, քանի որ կասկած կա, թե հենց վերջինս է վճարել ինչպես անչափահաս մարմնավաճառին, այնպես էլ վարչապետին սեքս ծառայություններ մատուցած այլ կանանց, որոնք ներկա են եղել վարչապետի առանձնատանը կազմակերպված խնջույքին:
74-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին պնդում է, թե իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն: Հունվարին նա հայտարարել է, որ չնայած թափ հավաքող սկանդալին, չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Նա նաեւ հրաժարվել էր ներկայանալ հարցաքննությանը եւ պատասխանել մեղադրողների հարցերին:
Իտալիայում սեքսի համար վճարելը հանցագործություն չի դիտվում, բայց անչափահասի հետ սեռական կապեր ունենալը պատժվում է ազատազրկմամբ: Մինչդեռ Բեռլուսկոնին եւ անչափահաս Ռուբին պնդում են, թե իրենց միջեւ սեռական կապ չի եղել, իսկ պարուհուն փոխանցված 7000 եվրոն, նրա ասելով, ընդամենը վարչապետի կողմից նվեր է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել