Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

Փետրվար 05,2011 00:00

\"\"Փետրվարի 4-ին բողոքի զանգվածային գործողություններ սպասվում են ոչ միայն Եգիպտոսում, այլ նաեւ Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում եւ Եմենում: Սիրիայում բողոքի ակցիաներ տեղի կունենան՝ «ընդդեմ կամայականության եւ կոռուպցիայի»: Հորդանանում զանգվածային գործողություններին կմիանան իսլամիստները: Նրանք իշխանություններին կոչ են անում երկրում անհապաղ բարեփոխումներ սկսել:
Լիբանանում բողոքի ակցիան տեղի է ունեցել Բեյրութում եգիպտական դեսպանության շենքի առջեւ: Այնտեղ մի քանի հազար սուննիներ են հավաքվել, ովքեր դեմ են «Հզբոլլա» խմբավորման առաջնորդներից մեկին երկրի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` վախենալով, որ կառավարությունը կարող է հայտնվել շիաների ձեռքին: Ոստիկանությունը ցրել է ամբոխը:
Ի պաշտպանություն երկրի իշխանությունների, հանրահավաք են կազմակերպել նաեւ Եմենի բնակիչները: Մայրաքաղաք Սանայի կենտրոնական հրապարակ է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ: Նրանց հարեւանությամբ բողոքի ակցիա են անցկացրել նաեւ ընդդիմադիրները: Երկու ցույցերն էլ խաղաղ են ավարտվել, զինվորականներն ու իրավապահները դրանց չեն միջամտել: Ոստիկանությունը մարտական փամփուշտներ եւ գազային նռնակներ է օգտագործել՝ ցրելու համար Եմենի հարավում տեղի ունեցած ցույցերը, որի արդյունքում 3 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրեսը»: Հակակառավարական ցույցերը հարավեմենական նահանգներում կազմակերպում են «Հարավի շարժման» տեղական կոմիտեները, որոնք հանդես են գալիս Եմենի Հանրապետությունից անջատվելու օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել