Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԿԱՅԱԿԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է

Փետրվար 05,2011 00:00

«Առավոտի» փետրվարի 3-ի «Գյուղական մանկապարտեզը՝ կռվախնձոր» հրապարակման մեջ անդրադարձել էինք Սյունիքի մարզի Ույծ համայնքի օրերս փակված մանկապարտեզի ոդիսականին: Գյուղապետ Արտակ Ավետյանը հերքել էր, որ գյուղի ուսուցչի տունն իրեն է պատկանում եւ նշել, որ տարածքի սեփականաշնորհման գործընթացն առայժմ ավարտված չէ: Մինչդեռ երեկ տեղեկացանք, որ շուրջ 35 մլն դրամ պարտք ունեցող համայնքի ղեկավարը իրեն նվիրաբերած մասնաշենքի սեփականության վկայականն արդեն ստացել է: Տեղեկատվությունը «Առավոտին» հաստատեցին նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի տարածքային ստորաբաժանումից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել