Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»

Փետրվար 05,2011 00:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում դասավանդվող հոգեւոր կրթության շարունակականությունն ընտանիքում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հայ եկեղեցու հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ դպրոցներում կազմակերպել հոգեւոր հայրերի հանդիպումներ ծնողների հետ: Հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը Հայ առաքելական սուրբ եկեղեցու արժեհամակարգի համատեքստում կանդրադառնան ընտանեկան հիմնախնդիրներին, կլինեն քննարկումներ: Որպես օժանդակ նյութ՝ դպրոցներին եւ ծնողներին կտրամադրվի թեմատիկ գրականություն:
Ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերին ծխական քահանաների մասնակցությամբ իրականացվել է բովանդակային եւ մեթոդական բնույթի սեմինար-դասընթաց:
2011թ. փետրվարի 8-10-ը Ծաղկաձորում, ՔԴԿ-ի աշխատակազմի մասնակցությամբ, տեղի կունենա ծրագրի փուլային կառավարման վերաբերյալ սեմինար-դասընթաց: Վերջինիս ընթացքում դասախոսություններ կներկայացնեն հոգեւոր հայրեր, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության եւ հասարակական տարբեր կառույցների մասնագետներ:
Ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի մարտ ամսից:

Մայր աթոռ սուրբ Էջմիածին
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել