Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցուցմունքները փոխում են

Փետրվար 05,2011 00:00

2010 թ. փետրվարի 4-ին եւ 20-ին «Առավոտը» գրել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տիրող վիճակի մասին: Արդեն 10 տարի է, ինչ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով՝ անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու դատախազությունը եւ խախտումներ են հայտնաբերել:
Վանաձորի Հելսինկյան գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրվել է Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչների բողոքը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ մարզի դատախազ Կարեն Շահբազյանին:
Լեռնապատցիները տեղեկացնում են, որ 1 տարի առաջ քրեական գործ է հարուցվել Վանո Եղիազարյանի նկատմամբ: «Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ գյուղապետի նկատմամբ հարուցված քրեական գործով վկաները, որոնք նախկինում ցուցմունքներ էին տվել Եղիազարյանի դեմ, փոխում են այն, քանի որ գյուղապետը ստիպում է փոխել այն: Գյուղապետի կողմից նման բաները շարունակվում են անդադար: Մենք այդ մասին տեղյակ ենք պահել Ձեզ, սակայն երեւում է, որ գյուղապետը շատ բարձրաստիճան հովանավորներ ունի:
Մենք տեղյակ ենք պահել նաեւ գյուղապետի հովանավորների մասին: Գյուղապետն այն աստիճան էր ոգեւորված իր բարձրաստիճան հովանավորներով, որ օրը ցերեկով իր ծառայողական մեքենայով Գուգարքի ՆԳ բաժին էր բերել Ալբերտ Օվիյանին, որը նախկինում ցուցմունք էր տվել այն մասին, որ գյուղապետը մի քանի տարի առաջ իրենից վերցրել էր խոզ, որպեսզի հետագայում սեփականաշնորհի Ալբերտ Օվիյանի հողամասը: Իսկ այսօր գյուղապետի ուղեկցությամբ Օվիյանը գալով Գուգարքի ՆԳ բաժին, հրաժարվել է իր նախկին ցուցմունքից»,- տեղեկացնում են լեռնապատցիները, հավաստելով իրենց տեսածը ստորագրություններով:
Միջադեպի մասին տեղյակ է պահվել ոստիկանապետ Է. Շարմազանովին:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել