Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻՆ ՄԻ՛ ՏԱՐԵՔ ՄԱՆԿԱՏՈՒՆ

Փետրվար 05,2011 00:00

«Երեխայի համար ապրելու եւ դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է եւ որեւէ դեպքում ու պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն»,- այսպիսի դիրքորոշում ունի «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան», որը 2011 թ. հունվարից սկսած՝ իրականացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նախաձեռնած «Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը:
Կազմակերպության նախագահ Արա Սաղաթելյանի ներկայացմամբ, արշավը ենթադրում է սերտ համագործակցություն լրատվամիջոցների հետ: Մասնավորապես՝ կկազմվի 20 լրագրողներից բաղկացած խումբ, որը կապահովի ծրագրի լուսաբանումը: Խմբի անդամներին կտրվեն տեղեկատվական փաթեթներ՝ Հայաստանում այդ ոլորտում առկա վիճակի, իրականացվող քաղաքականության, օրենսդրական դաշտի, ծրագրերի, ինչպես նաեւ հարեւան երկրների հաջող փորձի վերաբերյալ: Ի թիվս այլ միջոցառումների, ծրագրի ընթացքում տեղի կունենա նաեւ Երեւան-Լոս Անջելես հեռուստակոնֆերանս՝ նվիրված երեխաներին ընտանիք վերադարձնելու հիմնախնդրին: Ծրագրի տեւողությունն է 1 տարի, որի ընթացքում յուրաքանչյուր եռամսյակ 3-4 լրագրող լավագույն նյութի համար կստանա մրցանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել