Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳԻՆՈՒ ՃԱՄՓԱՆ ՓԱԿՈ՞ՒՄ ԵՆՔ

Փետրվար 05,2011 00:00

Աշխարհագրական նշումների գրանցման վերաբերյալ հայ-վրացական համաձայնագրով Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջեւ: Երեկ նման կարծիք է հայտնել Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը. «Հայաստանը կգրանցի շուրջ 100 վրացական անվանումներ: Այստեղ կմտնեն գինու արտադրանքի այնպիսի անվանումներ, ինչպես՝ «Ալավերդի» եւ «Կախեթ» խաղողի տեսակը: Այդ դեպքում մենք կարող ենք կանգնել որոշակի դժվարությունների առաջ, քանի որ այդ անվանումներով ապրանքները չեն կարող արտահանվել Վրաստան, ոչ էլ այդ երկրով տարանցման իրավունք կունենան»:
«Արմինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության պաշտպանության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանն այս առթիվ ասել է, որ մոտ երկու տարի առաջ նախարարությունը համաձայնել է այդ հարցի շուրջ բանակցություններ սկսել վրացական կողմի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Բանակցությունների ընթացքի կամ արդյունքների մասին առայժմ չի հաղորդվել: Ա. Խաչիկյանի խոսքերով՝ «Մտավոր սեփականության պաշտպանության hարցերը կարգավորվում են ազգային օրենսդրություններով եւ միջազգային համաձայնագրերով: Մենք այժմ էլ մերժում ենք գոյություն ունեցող ապրանքանիշերը կամ աշխարհագրական անվանումները պատճենող ապրանքային անվանումների գրանցումը: Բացառություն են կազմում ավանդաբար Հայաստանում մշակվող խաղողի տեսակները, օրինակ՝ «Մսխալի» կամ «Սապերավի»: Նման գինիները չեն կարող մոլորության մեջ գցել սպառողին, եթե մատնանշված են, որ դրանք արտադրվել են Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել