Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵԼ ԵՆ

Փետրվար 05,2011 00:00

Պետական եկամուտների կոմիտեի օրերս հրապարակած՝ 2010թ. 1000 խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի ցանկում մեր ազգային փոխադրողը՝ Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան» գրավել էր 87-րդ տեղը՝ վճարած 840,082 մլն դրամ հարկերի շնորհիվ: Հիշեցնենք, որ «Արմավիան» 2010-ի առաջին կիսամյակում ընդհանրապես չէր հայտնվել խոշոր հարկատուների ցուցակում, սակայն երրորդ եռամսյակում միանգամից 758,656 մլն դրամ վճարելով՝ մտել էր առաջին հարյուրյակ՝ հանգրվանելով 67-րդ տեղում: Պարոն Բաղդասարովին պատկանող ընկերություններից ամենաշատ հարկերը վճարել է 2010-ի կտրվածքով 16-րդ տեղում հայտնված «Միկաքորփորեյշնը», որը պետական բյուջեն հարստացրել է 3 մլրդ 648 մլն դրամով: Ավելի համեստ դիրքեր է զբաղեցրել նրա մեկ այլ ընկերություն՝ «Միկացեմենտը», որը խոշորների ցուցակում 160-րդն է՝ վճարած 463,742 մլն դրամով:
Մեկ այլ խոշոր գործարարի՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» շարունակում է իր հաղթարշավը՝ խոշոր հարկատուների ցուցակում գրավելով իրեն արդեն կարծես թե ամրագրած 2-րդ տեղը՝ տարեկան կտրվածքով վճարելով գրեթե 16 մլրդ դրամ: Նրան պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի Ֆարմը»՝ 1,803 մլրդ դրամ վճարելով, զբաղեցնում է 39-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել