Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ԶԲԱՂՎԵՑԻՆ ԹԻԿՆԱԶՈՐՈՎ

Փետրվար 05,2011 00:00

ՀՅԴ-ն մի քանի տարի շարունակ խոսում է «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի անհրաժեշտության մասին, բայց օրենքը այդպես էլ չէր քննարկվում եւ ընդունվում: Եվ այսպես կլիներ միշտ, եթե ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն չխոսեր որոշ մարդկանց թիկնապահների եւ պահակախմբերի անթույլատրելիության մասին։ Արդյունքում ՀՀԿ-ն էլ իր հերթին գրեց «Թիկնազորային ծառայության մասին» մի օրինագիծ, եւ, ըստ ամենայնի, այս երկու՝ գրեթե միանման օրինագծերը խորհրդարանը կքննարկի որպես մեկ ընդհանուր նախագիծ: Այս նպատակով էլ երեկ ԱԺ ՊՆ, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում որոշվեց հարցը հետաձգել 30 օրով՝ մինչեւ համատեղ նախագծի ստեղծումը. «Մենք մտածում ենք, որ կարեւորը նպատակն է, որպեսզի մասնավոր թիկնազորային ծառայության մասին օրենք լինի, եւ նկատի ունենալով, որ նաեւ հանրապետության նախագահը վերջերս հրապարակավ շեշտեց այս օրենքի կարեւորությունը, մենք սպասելու ենք մինչեւ իշխող կուսակցության նախագիծը պատրաստ լինի, եւ, կարծում ենք, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կմիացնեն նախագծերը, եւ արդյունքում մենք համատեղ նախագիծ կներկայացնենք խորհրդարանին»,- երեկ հայտարարեց հանձնաժողովի դաշնակցական նախագահ Հրայր Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել