2010թ. գործատուներն ամենից հաճախ արգելափակել են Facebook սոցցանցը (23%): Արգելափակվող կայքերի առաջին հնգյակում են նաեւ MySpace-ը (13%), YouTube վիդեոհոսթինգը (11.9%), Ad.DoubleClick գովազդային պլատֆորմը (5.7%) ու Twitter միկրոբլոգերային ծառայությունը (4.2%): Այս մասին հաղորդում է այլընտրանքային DNS սերվերներ տրամադրող OpenDNS ընկերությունը:
Կազմելով արգելափակվող կայքերի ռեյտինգը՝ OpenDNS-ի մասնագետները նկատել են, որ հիմնականում «սեւ ցուցակում» են հայտնվում միեւնույն կայքերը՝ սոցցանցեր, վիդեոհոսթինգներ, կայքեր «մեծերի» համար եւ այլն: