Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԲՈԼՈՐ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

Փետրվար 04,2011 00:00

«Կիլիկիայի» լուծարումից հետո ՀՖՖ-ն անցկացրեց գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանություն: Նախապես որոշված էր, որ գավաթի խաղարկությունը մեկնարկելու է «Շիրակ» – «Արարատ» 1/8-րդ եզրափակիչ խաղով, սակայն այն չի կայանա: Այդ երկու թիմերի միջեւ անցկացվեց վիճակահանություն, որը պարզեց «Փյունիկի» եւ «Ուլիսի» մրցակիցներին 1/4 եզրափակչում: Վիճակահանության արդյունքով այս փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի ներկայիս գավաթակիր «Փյունիկը», իսկ «Արարատը» կխաղա «Ուլիսի» հետ: Քառորդ եզրափակչի մյուս զույգերն են. «Բանանց»-«Գանձասարն» ու «Միկա»-«Իմպուլսը»:

Առաջին հադիպումները տեղի կունենան մարտի 10-ին ու 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին ու 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել