Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԶԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է

Փետրվար 04,2011 00:00

Երեկ կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ հավաքականներին վերաբերող մի քանի կադրային հարցերի: Մասնավորապես, ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչի անունը հայտնի կդառնա միայն Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2013թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունից հետո: Նկատենք, որ վիճակահանությունը տեղի ունեցավ երեկ: Մեր ընտրանին հայտնվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի ու Անդորրայի թիմերը:

Բացի այդ, Հայրապետյանը խոսեց ազգային հավաքականի հնարավոր նորեկների մասին՝ նշելով, որ Ամստերդամի «Այաքսում» հանդես եկող հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսը ժամանակ է խնդրել մի փոքր էլ մտածել Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելուց առաջ. «Նա ու իր հայրը հայրենասեր անձնավորություններ են: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է լավ լինի»: Հիշեցնենք, որ Օզբիլիսը ընտրություն պիտի կատարի Հայաստանի ու Հոլանդիայի ընտրանիների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել