Նախկին թենիսիստ, աշխարհի թիվ 1 ռակետ եւ բազմաթիվ տղամարդկանց խելքահան արած սեքս խորհրդանիշ Աննա Կուռնիկովան եւ հանրահայտ երգիչ, իսպանացի Էնրիկե Իգլեսիասը երեխա են սպասում: Այս մասին, անունը չհրապարակելու պայմանով, ԶԼՄ-ներին հայտարարել է աստղային զույգի օգնականներից մեկը՝ ասելով, որ ամուսիններն այդ մասին պատմել են իրենց մտերիմ ընկերներին: Ճիշտ է, ոչ Աննան եւ ոչ Էնրիկեն այդ լուրը ոչ մի կերպ չեն մեկնաբանում: Հայտնի է, որ երկուսն էլ խուսափում են լրագրողների հետ շփվելուց: Աղբյուրը տեղեկացրել է նաեւ, որ Աննան սկսել է այնպիսի զգեստ կրել, որը թաքցնում է իր հղի լինելը:
Հիշեցնենք, որ Կուռնիկովայի հղի լինելու մասին լուրեր նախկինում էլ շրջանառվել են, բայց հետագայում՝ հերքվել: