Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն սիրելի կնոջ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» դասում աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը հրաժարվել է Շվեյցարիայի Ժնեւյան լճի գեղատեսիլ ափին գտնվող իր շքեղ առանձնատնից, որը տասը տարի առաջ գնել էր 35 միլիոն եվրոյով: Այն ունի 750 քմ բնակելի մակերես, ուղղաթիռի հրապարակ, լողավազան, թենիսի կորտ, ընտանեկան կինոթատրոն: Այս առանձնատանը Շումին 10 երջանիկ տարի է անցկացրել սիրելի կնոջ՝ Կորինա Շումախերի հետ: Սակայն այդ ամբողջ ընթացքում կնոջը չի բավարարել այն, որ իրենց առանձնատունը ձիարշավարան չունի: Եվ քանի որ Կորինան մոլի հեծյալ է եւ կյանքը չի պատկերացնում առանց նժույգավարության, սիրող ամուսինն առանձնատունը վաճառքի է հանել 13 միլիոն եվրոյով եւ անմիջապես կրկին Ժնեւյան լճի ափին գնել կնոջ պահանջները բավարարող մեկ այլ առանձնատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել