Այսօր Փարիզում մեկնարկում է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» սերիայի մրցաշար, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու են Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ 66 կգ) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ): Այս մրցաշարը վարկանիշային է եւ յուրաքանչյուր քաշային կարգում հաղթող դարձած մարզիկը վաստակելու է օլիմպիական 300 վարկանիշային միավոր: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայից «Sportinfo»-ին տեղեկացրել են, որ երեկ մրցավայր մեկնած ձյուդոիստներին ուղեկցում են մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտարուն եւ նրա օգնական Արթուր Գեւորգյանը: