Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական փառատոնը երեկ ավարտվեց: Իսկ նախավերջին տուրում ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, խաղաղ դաշն կնքելով իր համերկրացի Աննա Զատոնսկիխի հետ, 5,5 միավորով մրցաշարային աղյուսակում պահպանել էր 39-րդ տեղը: Եզրափակիչ տուրում Վարուժանը սպիտակներով խաղում էր քաթարցի միջազգային վարպետ Ազիզ Նեզադ Հուսեյնի հետ: