Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌՑԵ ՀՐԱՇՔ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը նոր է վերադարձել Կանադայից, որտեղ մասնակցել է սառցե քանդակների գեղեցիկ փառատոնի՝ Էդմոնտոն եւ Լեյք Լուիս գյուղաքաղաքներում: Վերջինս դահուկային սպորտի սիրահարների համար հայտնի վայր է, զբոսաշրջային կենտրոն: Երկու վայրերում ամեն տարի կազմակերպվում են սառցե քանդակների փառատոներ: Պայմաններից մեկը թիմային աշխատանքն է եղել, ու Հայկը Հայաստանը ներկայացրել է կանադաբնակ եղբոր՝ Վահեի հետ: Ի դեպ, մեր երկիրը առաջին անգամ է մասնակցում նման միջոցառման: «Այլ բան է քարի հետ աշխատելը, այլ՝ սառույցի հետ: Վերջինս քմահաճ նյութ է, այլ լեզու ունի»,- ասում է քանդակագործը:

Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել