Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՈՉԿՈՎԱՆ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱՅԻՆ» ԿԵՂՏ Է ԱՆՎԱՆԵԼ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Իզուր չէ, որ 2011-ի փետրվարի 1-ին Live Journal-ի «Տարվա նավազանգ» մրցանակաբաշխության ժամանակ «Բացահայտում» մրցանակը հանձնվել է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային, նկատել է Lenta.ru-ն: Բանն այն է, որ, աղբյուրի մատուցմամբ, սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը լքելու պատճառներին, չի ամաչել որոշ արտահայտություններ անել։ Նա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից ղեկավարվող այդ կուսակցությունը որակել է ոչ պատշաճ՝ «քաք» բառով։

Վոլոչկովան կուսակցությունից դուր ս գալու որոշման մասին գրել է նաեւ իր բլոգում։ Նրա խոսքով, իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրեն «ուղղակի օգտագործել են»։ Նա նաեւ պատմել է, որ իրեն համոզել են ստորագրել Խոդորկովսկու դեմ նամակը։ «Տեքստը ցույց չտվեցին, միայն ասացին, որ պետք է մի գաղափարի սատարել, որ նրանք, ովքեր գողացել են ժողովրդից, պետք է պատժվեն։ Ես միշտ մտածում էի, որ մենք կուսակցություն ենք, սակայն պարզվեց, որ ինձ ամբողջ ժամանակ օգտագործել են»,- գրել է նա իր բլոգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել