Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՊԱՌԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ

Փետրվար 04,2011 00:00

«Իրանի հանդեպ պատժամիջոցները բառացիորեն սպառել են իրենց»,- news.am-ի մատուցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն փաստը, որ մենք սատարել ենք այս բանաձեւը, չի նշանակում, որ այժմ հանդես ենք գալու պատժամիջոցների հետագա խստացման օգտին»,- Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը՝ հավելելով, թե ՌԴ-ն կարծում է, որ ներկա փուլում պատժամիջոցները բառացիորեն սպառել են իրենց: «Լրացուցիչ պատժամիջոցները միայն կնշանակեն, որ միջազգային հանրությունը ձգտում է ազդել Իրանի տնտեսության վրա, ինչն էլ կբերի հումանիտար ճգնաժամի։ Մենք չենք կարող նման բան թույլ տալ»,- ավելացրել է ԱԳ նախարարը։

Լավրովը նաեւ նշել է, որ որոշ դեպքերում Իրանի հանդեպ պատժամիջոցներից չի կարելի խուսափել։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցները պայմանավորված են Թեհրանի՝ միջուկային զենքի ստեղծման հանգամանքով, ինչին հակառակ՝ Իրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես խաղաղ նպատակների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել