Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԽՈՋԱԼՈՒԻ ՄԵԿԱՄՍՅԱԿ» Է

Փետրվար 04,2011 00:00

Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի, Ուկրաինայի ադրբեջանցի երիտասարդների միության ու Համաուկրաինական երիտասարդական վեհաժողովի համատեղ նախաձեռնությամբ եւ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ այդ երկրում փետրվարը հայտարարվել է «Խոջալուի ամիս»: APA-ի մատուցմամբ, Ուկրաինայի ադրբեջանցի երիտասարդների միությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ հաստատել է փետրվարի 10-ից Ուկրաինայի մարզերում եւ քաղաքներում մեկնարկելիք «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված՝ «Խոջալուի արդարությունը» անունը կրող միջոցառումների ծրագիրը:

Դրա շրջանակներում փետրվարի 26-ին Նիկոլաեւում, Սիմֆերոպոլում, Դոնեցկում, Դնեպրոպետրովսկում, Խարկովում եւ Կիեւում ստորագրահավաք եւ ավտոարշավ է լինելու, որի մասնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնելու Ուկրաինայում ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցչությունների մոտ, որոնց վերջում նաեւ նախաձեռնողների համատեղ հայտարարությունն է հանձնվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել