Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենսդիրները կառավարությունից բացատրություն են պահանջել

Փետրվար 04,2011 00:00

Բրիտանացի խորհրդարանականները դիմել են երկրի կառավարությանը՝ պահանջելով բացատրություն տալ, թե ինչու է Հռոմի պապի սեպտեմբերյան այցի համար ծախսվել արտասահմանյան օգնությունների հիմնադրամի միջոցները: BBC-ի մատուցմամբ, խոսքը 1,85 մլն ֆունտ ստերլինգի՝ շուրջ 3 մլն դոլարի մասին է, որոնք Մեծ Բրիտանիայի արտաքին զարգացման նախարարության հաշվեհամարից փոխանցվել է արտգործնախարարությանը:

Պատգամավորները տարակուսանք են հայտնել ֆինանսական միջոցների հենց փոխանցման փաստի առիթով եւ մտադիր են կառավարությունից կորզել բացատրություն՝ ի՞նչ առնչություն ունի Հռոմի պապի ընդունելության համար ֆինանսական միջոցների ծախսը այլ երկրներին օգնություն ցուցաբերելու՝ երկրի ստանձնած պարտավորություններին:

Երկրի արտաքին զարգացման նախարարությունում ի պատասխան հայտարարել են, թե օգնության ծրագրերի վրա դա որեւէ կերպ չի ազդի, քանի որ պապի այցի վրա ծախսված գումարները վերցված են եղել օպերացիոն բյուջեից: Աղբյուրը նաեւ փոխանցում է, որ Բենեդիկտոս 16-րդի քառօրյա այցի համար, ըստ որոշ հաշվարկների, ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 10 մլն ֆունտ: Բացի այդ, որոշակի գումար հավաքել են նաեւ բրիտանական կաթոլիկ եկեղեցու հավատացյալները:

Արտաքին զարգացման նախարարության ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, թե այդ գերատեսչությունը միակը չէ, որ գումարներ է հատկացրել պապի այցելությունը կազմակերպելու համար: Միջազգային օգնության ծրագիրը բրիտանական պետբյուջեի այն փոքրաթիվ տողերից է, որին բյուջեի կրճատումներն անգամ չէին առնչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել