Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵԾՆ» ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ «ԲԺՇԿԻ ՏԵՂԵԿԱՆՔԸ»

Փետրվար 04,2011 00:00

Կարծում եմ, որ «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոս օծված Արամ Շահինյանը հայերեն տեքստը հասկանալու հարցում լուրջ դժվարություններ չունի։ Եթե սխալվում եմ, ապա հայցում եմ ընթերցողների ներողամտությունը եւ ՀՀ ԳԱԱ ընտրությունների «գիտական եւ հասարակական դեմքը» ուսումնասիրող հանձնաժողովներին առաջարկում այսուհետեւ ուսումնասիրել նաեւ թեկնածուների մտավոր ունակությունները, քանի որ առկա է ամեն գնով վերջերս «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոս օծված եւ քծնավճարի արժանացած Շահինյանի դեպքը: Անհասկանալի է, թե որտեղից է պեղել «մեծն» ակադեմիկոսը «զրպարտանք» որակված «վերջին շրջանում որեւէ հեղինակավոր հանդեսում չտպագրվելու մասով» իմ ասածը եւ որպես հակափաստարկ ներկայացրել «բժշկի տեղեկանք»՝ հոդվածների ցանկ: Չեմ կարծում, որ նա չի հասկանում, որ տանձն ու խնձորը նույնը չեն, չնայած որ երկուսն էլ միրգ են։ Իսկ ներկայացված հոդվածները հաստատ «քիմիայի» բնագավառից չեն։ Խմբագրությանն եմ տրամադրում Web of Knowledge մասնագիտական վարկանիշային շտեմարանի 1991թ. սկսած տվյալները «քիմիա» եւ «նյութագիտություն» բնագավառների համար (կրտսեր գիտաշխատողին հարիր առնվազն 5 հոդվածի սահմանափակմամբ)։ Կարծում եմ, գիտական համայնքը դեռեւս հիշում է, որ «քիմիա» մասնագիտությամբ «մեծն» ակադեմիկոսը կարկառուն դեմք է նաեւ նյութագիտության բնագավառում հսկայական բյուջետային փողերը հաջողությամբ մսխելու հարցում՝ ՀՀ բարձրագույն իշխանությունների եւ, մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի հովանավորությամբ, իհարկե (տես՝ «Ով է մեղավոր բլեֆի համար», «Առավոտ», 29.03.2008 եւ «Համազգեստի պատիվը», «Առավոտ», 24.04. 2008)։

Հ. Գ. Արձագանքի ամբողջական տեքստը կհրապարակվի այսօրվա lragir.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել