Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՐԹՕՋԱԽՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ»

Փետրվար 04,2011 00:00

Վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքները խնդիրներ են առաջացնում ուսանողների եւ աշակերտների համար

\"\"
Թիվ 53 դպրոցի աշակերտներին դժվարությամբ է հաջողվում դպրոց մտնել:

\"\"
Թիվ 34 դպրոցի ստվերոտ մուտքը մինչեւ գարուն դժվար էլ մաքրվի սառույցից:

\"\"
Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի սաները մինչ դպրոցի բակ մտնելը պիտի հաղթահարեն այս մերկասառույցը:

«Ձմեռվա ցրտին, սառնամանիքին,

Դպրոցի ճամփան դժվար է, երկար

Շատե րի համար»:

Խորհրդային տարիներից հայտնի այս բանաստեղծությունը բարձր տեխնոլոգիաների մեր դարաշրջանում էլ է արդիական, մանավանդ, երբ ցանկացած ձյան գալուց հետո շրջայց ես կատարում ՀՀ կրթօջախների շրջանում: Երեկ համոզվեցինք, որ աշակերտների եւ ուսանողների մեծամասնությանը սառած փողոցներով ու մուտքերով կրթօջախները հաստատ չեն ձգի: Որքան էլ Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է ձնամաքրման, մայրաքաղաքում ձյան բերած անհարմարությունները շուտափույթ վերացնելու մասին, այնուամենայնիվ՝ երեկ «Առավոտի» տեսախցիկը արձանագրեց սառցակալած դպրոցամուտքեր, աստիճաններ, կրթօջախների բակերում կուտակցված ձնակույտեր, երեխաների ձեռքից բռնած, այդ դժվարանցանելի ճանապարհով նրանց մի կերպ դպրոց տանող ծնողներ:

Վիճակն ավելի ծանր է մանկապարտեզներում: Եթե դպրոցների ու բուհերի մեծամասնությունը գոնե ջեռուցվում է, ապա նախադպրոցական կրթական հաստատությունների մի մասը տաքացվում է՝ ինչպես պատահի. յուղով աշխատող սալիկներից մինչեւ էլեկտրական տաքացուցիչներ, որոնք չեն կարողանում խմբասենյակներում գոնե միջին ջերմաստիճան ապահովել:

«Առավոտի» հարցախույզը մի շարք մանկապարտեզների տնօրենների շրջանում պարզեց, որ նախադպրոցական կրթական հաստատություններում այս օրերին բավականին շատ են բացակայող սաները: Իսկ մանկապարտեզային տարիքի երեխաներ ունեցող ծնողները դժգոհում են, որ չեն կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ տանել: Շուշան Միրզախանյանը, ով ամեն օր ժամը 9-18-ը աշխատում է, մեզ հետ զրույցում նեղսրտեց. «Ախր ամեն տարի նույն պատմությունն է: Չգիտեմ, երեխայիս ի՞նչ մանկապարտեզ տանել, որ ձմռան ամիսներին տաքացվի: Այդքան մեծ հնարավորություններ չունեմ, որ տասնյակ հազարներ վճարեմ ու մասնավոր մանկապարտեզների ծառայություններից օգտվեմ, պետականներն էլ ամեն ձմեռ փաստի առաջ են կանգնեցնում: Հետո էլ խոսում են կրթական բարեփոխումներից, չգիտես ինչերից: Բարեփոխումները պետք է նախ սկսել կենցաղային պայմանների բարելավումից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել