Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

10,12 ՄԻԼԻԱՐԴ ՄԱՐԶԵՐԻՆ

Փետրվար 04,2011 00:00

Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը միջոցներ է ձեռնարկել: Կառավարության երեկվա որոշմամբ, մարզերին կհատկացվի ընդհանուր առմամբ 10 միլիարդ 12 միլիոն դրամ: Ամենաշատը՝ 1,3-ական միլիարդ դրամ կուղղվի Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերին, 1,2 միլիարդ դրամ կհասնի Շիրակին, 720 միլիոն դրամ՝ Սյունիքին, Արագածոտնի մարզին՝ 666 միլիոն դրամ, իսկ Տավուշին մի քիչ պակաս՝ 632 միլիոն դրամ: Ամենաքիչը Վայոց ձորին՝ 260 միլիոն:

Ըստ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, գումարների տարբերությունը պայմանավորված է մարզի բնակչության թվաքանակով: Գումարներն էլ ծախսվելու են 2 նպատակով. «Նախատեսվում է կապիտալ կամ մասնակի վերանորոգել դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանների շենքեր: Նախատեսել ենք նաեւ այդ գումարներով լուծել համայնքների արտադրական ենթակառուցվածքների խնդիրները, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի տանիքների եւ վերելակների վերանորոգում, ճանապարհների բարեկարգում, ջրամատակարարման եւ գազիֆիկացման հարցերի լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել