Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 46 շենքին հարակից տարածքում երկու ավտոմեքենա դուրս էին եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Փրկարարների օգնությամբ ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել Ա. Կարեյանի «Միցուբիշի» մակնիշի 14ՏՍ989 պետհամարանիշով եւ Հ. Կիրակոսյանի «ՎԱԶ-2107» մակնիշի Տ0789 պետհամարանիշով ավտոմեքենաները: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ-Գավառ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Փրկարարների օգնությամբ ճանապարհի երթեւեկելի մաս է դուրս բերվել Վ. Առաքելյանին պատկանող «ՎԱԶ-2104» մակնիշի 07 ՏՍ 156 պետհամարանիշով ավտոմեքենան: