Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՁԻԱՍՊԱՆԻ ԳՈՐԾԸ

Փետրվար 04,2011 00:00

Հունվարի 21-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ 38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010 թ. նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում, 1 կիլոգրամը 1500-2000 դրամով, վաճառել տարբեր անձանց:

Արմեն Ն.-ն մի քանի անգամ, 1 կիլոգրամը 1500 դրամով, ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին մեկ կիլոգրամը 1500-2500 դրամով վաճառել է քաղաքացիներին: Երեկվա դրությամբ Արմեն Ն.-ն պնդել է, որ ինքը, քանի դեռ փողոցային առեւտուրը չէր դադարեցված, փողոցում է վաճառել ձիու միս, այն էլ՝ 13 հատ: Նա նաեւ հայտնել էր, որ մոտ 400կգ միսը փչացել է եւ չի կարողացել վաճառել, քանի որ պահպանման խնդիրներ է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել