Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ով մեքենա շահել են 150-ը, բայց…

Փետրվար 04,2011 00:00

Արդեն հայտնի է, որ ՀԴՄ կտրոնների վերջին խաղարկության մասնակիցներից 30-ին, որոնք ներկայացրել են 5 եւ 6 թվերը համընկնող կտրոններ, փետրվարի 12-ին սպասում են ցանկալի ավտոմեքենաները: Զարմանալին միայն այն է, որ այդ 30 երջանիկները պետք է հայտնի դառնան ոչ թե կրկնակի խաղարկության անցկացումից հետո, այլ պետք է նախօրոք ընտրվեն իրենց շահած կտրոններով կատարած գնումների գումարի հիման վրա:

Հարց է ծագում: Իսկ ո՞վ է ստուգելու այդ գումարների ավելի բարձր լինելու հավաստիությունը կամ ինչո՞ւ փոքր գումարով գնում կատարած մարդը չի կարող շահող լինել եւ մեծ գումարի կարիք ունենալ:

Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի, եթե անցկացվի լրացուցիչ վիճակախաղ՝ շահած կտրոններ ունեցող բոլոր մասնակիցների ներկայությամբ: Միայն այդ դեպքում ոչ մի շահառուի մոտ այսուհետեւ չի առաջանա կասկածանք կամ հավատի կորուստ, իսկ այդպիսի խաղարկությունը կլինի ավելի հավաստի եւ անթերի:

«Առավոտը» երեկ զրուցեց հաղթողներից մեկի հետ, որը մեր զրույցի ժամանակ ասաց, թե չի հրաժարվելու մեքենայից: Համընկել է նրա թիվը եւ վերջ, ու մեր զրուցակիցը պահանջելու է իր շահած ավտոմեքենան:

Կար նաեւ մի առաջարկ. 30 ավտոմեքենաների արժեքի գումարը հավասարապես բաժանել շահած 150 հոգու միջեւ: Դա, մեր կարծիքով, լավագույն լուծումներից մեկը կլինի:

Երեկ մենք դիմել ենք իրավաբանների օգնությանը: Իրավաբաններից մեկի կարծիքով, հեռուստատեսությամբ արված այդ տիպի առաջարկությունը պայմանագրի առաջարկ է: Որեւէ այլ նախապայման չի եղել: Հակառակ դեպքում, քաղաքացիները գնումներ կատարելիս կտրոնը չէին վերցնի: Գովազդային առաջարկության դեպքում չի նշվել, թե շահելու դեպքում պիտի նայեն կտրոնի մեջ արձանագրված գնումների չափին: Իրավաբաններն ասում էին, որ մենք գործ կունենանք գովազդի մասին օրենքի խախտման հետ, եթե շահողների առաջ նոր պայմաններ դրվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել