Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միանգամից 231 կետով

Փետրվար 04,2011 00:00

\"\"Համաշխարհային շուկայում սննդի գները հունվարին պատմական ռեկորդ են սահմանել։ Այս մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ–ի փոխանցմամբ, որին մեջբերել է tert.am-ը, երեկ հաղորդել է ՄԱԿ–ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), որի կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքում։ 1990թ. FAO–ի անցկացրած մոնիտորինգից հետո հունվարին գրանցված գների բարձր մակարդակի մասին վկայում է հիմնական մթերքների՝ հացահատկի, բրնձի, մսի եւ շաքարի զամբյուղի արժեքի հիման վրա հաշվարկվող ինդեքսը։ Անցյալ ամիս այն աճել էր 231 կետով։ Կազմակերպության տվյալների համաձայն՝ հացահատիկի գինը բարձրացել է 3%-ով, որը 2008թ. հուլիսից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Կաթի եւ կաթնամթերքի համաշխարհային գների աճը կազմում է 6,2%, շաքարինը՝ 5,4%։ Չի աճել միայն մսի գինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել