Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միանգամից երկու փոխնախարար

Փետրվար 04,2011 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով երեկ աշխատանքից ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի երկու տեղակալները՝ Մուշեղ Թումասյանն ու Վահե Դանիելյանը: Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Վարչապետի որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել