Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԷ

Փետրվար 04,2011 00:00

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակազմը երեկ դարձյալ հերքման տեքստ է ուղարկել ԶԼՄ-ներին, ըստ որոնց՝ կոմբինատի ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է մանկապղծության մեջ։

Հայաստանի վարչապետի նախկին խորհրդականի անձի շուրջ սկանդալը սկսել է ծավալվել «hetq.am» կայքի հրապարակումից հետո: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով, կես տարի շարունակ Ալավերդի եւ Ախթալա քաղաքներում լուրեր են շրջել հայտնի գործարարին առնչվող տեսագրության գոյության մասին: Սակայն ոչ ոք չի համարձակվել բացահայտ կերպով մեղադրել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը: Տեսագրության մասին, որ այն հանձնել է իրավապահներին, հայտնել է Տեր-Պողոսյանի աշխատակիցը՝ 25-ամյա Վահրամ Փարսադանյանը: Նույն օրը վերջինիս ձերբակալել են: Սակայն նա հասցրել է ոստիկաններին հանձնել տեսագրությունը: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ձեռներեցի զոհերի ցուցակում են նրա կողմից հովանավորվող մանկական ֆուտբոլային թիմի խաղացողները:

Չգիտես ինչու, վարչապետի նախկին խորհրդականի, ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքի պաշտպանությունը ստանձնել է լեռնահարստացման կոմբինատի աշխատակազմը, այն դեպքում, երբ մարդն ունի մասնավոր կյանք, որի մասին դժվար թե տեղյակ լինեին գործարանի աշխատակիցները:

«Դրանք ստահոդ լուրեր են, որոնք նպատակ ունեն վարկաբեկել Սերոբ Տեր-Պողոսյանի բարի անունը եւ համբավը, հողին հավասարեցնել նրա՝ տարիների ընթացքում կատարած գործերը, կազմալուծել նրա իսկ ջանքերով շուրջ 10 տարի վերականգնված Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական բնականոն գործընթացը»,- ասվում է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Սերոբ Տեր-Պողոսյանը ինքը կարող է իրավական ճանապարհով փարատել հանրության կասկածները՝ պատասխանելով Փարսադանյանի տեսագրությանը եւ հնարավոր տուժողներին վերաբերող հարցադրումներին: Սակայն նա պատվի եւ արժանապատվության մասին խոսափողը հանձնել է իր աշխատակիցներին, որոնք շահագրգիռ կողմ են (վախենում են աշխատանքը կորցնելուց) եւ իրենց շեֆին պաշտպանելու հարցում առայժմ թույլ, իրավազուրկ, սիրողական հերքումներով են առաջնորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել