Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՏԻԿԸ՝ ԳՈՂԻՆ

Փետրվար 03,2011 00:00

Մեծ Բրիտանիայում 83-ամյա կնոջը հաջողվել է բռնել հանցագործության վայրից փախուստի դիմած գողին: Երբ 83-ամյա Բեթի Թորնթոնը մենակ է եղել տանը, նրա բնակարանի դուռը թակել է 34-ամյա Մայքլ Հոլը եւ խնդրել կնոջ հեռախոսից օգտվելու թույլտվություն: Բեթին համաձայնել է եւ երբ շրջվել է՝ հեռախոսի ետեւից գնալու համար, անկոչ հյուրը գողացել է կնոջ պայուսակն ու դիմել փախուստի: 83-ամյա կինը վազել է հանցագործի ետեւից եւ բռնել նրան փողոցում, որտեղ գտնվող իրավապահներն անմիջապես ձերբակալել են Մայքլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել