Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՍԿԱՐԸ» ԸՆՏԱՆԻՔ Է ՔԱՆԴՈՒՄ

Փետրվար 03,2011 00:00

Տորոնտոյի համալսարանի Մենեջմենթի դպրոցի եւ Կարնեգի-Մելոն համալսարանի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են իրականացրել, պարզել, որ եթե դերասանուհին «Օսկար» է ստանում, ապա հավանականությունը, որ նրա ամուսնությունը կավարտվի ապահարզանով՝ զգալիորեն մեծանում է: Գիտնականներն ուսումնասիրել են 1936- 2010թթ. «Օսկարի» 751 դափնեկիրներին՝ «Լավագույն դերասանուհի» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում. պարզվել է, որ օսկարակիր դերասանուհիների ամուսնության միջին տեւողությունը կազմում է 4,3 տարի, իսկ այդ հեղինակավոր մրցանակի հավակնորդներինը՝ 9,51 տարի:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա պարզվել է, որ օսկարակիր տղամարդկանց ամուսնության միջին տեւողությունը 11,97 տարի է, իսկ այդ մրցանակի հավակնորդներինը՝ 12,66 տարի:
Հետազոտող խմբի ղեկավար Քոլեն Ստյուրատը նշում է, որ հանկարծակի հաջողությունը կարճացնում է ամուսնական կյանքը, եւ նույնիսկ հոլիվուդյան աստղերը, որոնց կյանքը հիանալի է թվում, այդ առումով խոցելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել