Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելավճարը բացառվում է

Փետրվար 03,2011 00:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ մանրամասնում է՝ 2010-2011 ուստարում պետք է բացառվեր վճարունակ ծնողներից դասագրքի արժեքի 10% հավելավճարի գանձումը:
2010 թ. պետական բյուջեով 120 մլն դրամ հատկացվեց «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրին: 2010-2011 ուստարում առաջին անգամ այն իրականացվեց հանրակրթական դպրոցներում, ԿԳ նախարարի՝ 14.10 2010թ. N-1510-ԱՔ հրամանով: Վերոնշյալի առնչությամբ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին եւ բոլոր մարզպետներին դիմել է նամակով, որով առաջարկել է իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներում կրթության վարչության աշխատակիցների միջոցով անցկացնել մոնիթորինգ՝ գնահատելու համար Ծրագրի իրականացման գործընթացի համապատասխանեցումը նախարարի հրամանին:
«ԿԳ նախարարի հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր դպրոցում պետք է առկա լինեն ՊՈԱԿ-ի ու ԿԳՆ աշխատակազմի միջեւ կնքված պայմանագիրը, դպրոցի մանկավարժական ու ծնողական խորհուրդների համատեղ նիստում հաստատված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցուցակը եւ ԴՇՀ-ի կողմից տրված հաշվետվության լրացված ձեւը: Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ 2010-2011 ուստարում պետք է բացառվեր վճարունակ ծնողներից դասագրքի արժեքի 10% հավելավճարի գանձումը, որը նախորդ տարիներին դպրոցներին թույլատրվում էր՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի գումարը հայթայթելու նպատակով: Առաջարկում եմ Ձեր ենթակայության տակ գտնվող դպրոցներում կրթության վարչության աշխատակիցների միջոցով անցկացնել մոնիթորինգ, որի նպատակն է՝ գնահատել ծրագրի իրականացման գործընթացի համապատասխանությունը կրթության եւ գիտության նախարարի հրամանին»,- ասված է պատգամավորների նամակում: Տիկին Բախշյանը մոնիթորինգի արդյունքները ակնկալում է 10-օրյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել