Roj TV հեռուստաալիքը, որը պատկանում է Քրդստանի բանվորական կուսակցությանը, հռչակվել է Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ: News.am-ի մատուցմամբ, նման նախաձեռնությամբ հանդես են եկել 150 հասարակական գործիչներ, այդ թվում՝ հարավաֆրիկացի հոգեւորական Դեսմոնդ Տուտուն, Դանիական վերականգնողական կենտրոնի հիմնադիր Ինգե Գենեֆկեն, Դանիական Հելսինկյան կոմիտեի անդամ Տուե Մագնուսենը, իրավապաշտպաններ, պատգամավորներ, հաղորդում է SalamNews-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Հեռուստաալիքի կենտրոնակայանը գտնվում է Կոպենհագենում: Այն բանից հետո, երբ ապացուցվեց Roj TV-ի եւ Քրդական բանվորական կուսակցության միջեւ կապը, դանիական դատարանն այն փակելու որոշում կայացրեց: