Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՆ «ԲԱՐԴԱԿ» ՉԷ

Փետրվար 03,2011 00:00

Իտալացի կանանց մի խումբ մտադիր է որպես երկրի 74-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ցանկասիրության դեմ բողոքի նշան, նրա նստավայրի վրա կանացի ներքնաշոր՝ վարտիք նետել: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph-ը: Բողոքի ցույցը տեղի է ունենալու կիրակի օրը: Հազարավոր կանայք մասնակցելու են նաեւ վարչապետի դեմ բողոքի ինտերնետ-արշավին, որը սկսել է «La Repubblica» թերթը: «Ես կին եմ եւ ասում եմ՝ հերիք է»,- համացանցում գրել էր մի կին, որին իրենց ստորագրություններով եւ սեփական լուսանկարներն ուղարկելով՝ միացել էին նաեւ այլ կանայք, գրելով, թե դատապարտում են այն տղամարդկանց, «ովքեր գնում եւ վաճառում են կանանց մարմինները»: Ցուցարարները պահանջելու են Բեռլուսկոնիի հրաժարականը:
Շարժմանն աջակցում է La Reppubllica թերթը: Այսկերպ իտալուհիները ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել կանանց մասին նրա արտահայտությունների եւ դոնժուանի համբավի համար, հաղորդում է Daily Telegraph-ը: Հիշեցնենք, որ Միլանի ոստիկանությունը սկսել է հետաքննել վարչապետի՝ անչափահասների մարմնավաճառությանը մեղսակից լինելու մեղադրանքը: Իտալիայում նաեւ ակցիա է անցկացվելու՝ «Իտալիան հասարակաց տուն չէ» կարգախոսով:
ՔՐԴԱԿԱՆ Roj TV-Ն ՆՈԲԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել