Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի եւ Թուրքիայի 5 ընկերությունների եւ 6 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ամերիկյան գերատեսչության տեղեկություններով, առնչվել են Իրանում հրթիռային ծրագրի զարգացմանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Ինչպես ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, իրանցի Միլադ Ջաֆարիի ղեկավարությամբ գործող ընկերությունների ցանցը Իրանին է մատակարարել հրթիռային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես՝ ալյումինե եւ պողպատե ձուլվածքներ:
2007-2008թթ. մատակարարված նյութերի գումարը կազմել է շուրջ 7 միլիոն դոլար: