Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված ձերբակալությունները որակել է «անընդունելի»: «Այն, ինչ տեղի է ունեցել քվեարկության ավարտից հետո, անընդունելի է, եւ Ռուսաստանը դրա մասին հստակ ասել է, ոչ միայն այն պատճառով, որ ձերբակալվել են մեր քաղաքացիները, այլ որովհետեւ ձերբակալությունների ալիքն ինքնին չի կարող համապատասխան էմոցիաներ չառաջացնել»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է ԱԳ նախարար Լավրովը:
Նա հույս է հայտնել, թե Բելառուսի իշխանությունները օպերատիվորեն կարձագանքեն Եվրոպայի խորհրդի պահանջներին՝ ազատ արձակել նախագահի կալանավորված թեկնածուներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, նաեւ ապահովել մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների պաշտպանությունը: