Ճիշտ է, երեկվա դրությամբ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը վերականգնել էր իր բնականոն աշխատանքը, եւ երթեւեկելի փողոցներում գրեթե ձյուն չկար, սակայն նախորդ օրվա տեղացած ձյան հետեւանքները շարունակում էին մարդկանց անհարմարություններ պատճառել: Հետիոտնի համար փողոցների մայթերը դեռեւս վտանգ էին ներկայացնում: Երեւանի մի շարք փողոցների մայթեր սառցապատ էին եւ անանցանելի: Երեկ արդեն իսկ մարդկանց ոտք ու ձեռք ջարդելու դեպքեր էին գրանցվել: Այս տարի մայթերին ոչ ավազ էր ցանվել, ոչ էլ՝ աղ: Թաղային իշխանությունները հավանաբար իրենց հույսը դրել էին արեւի վրա, որ առավոտյան կծագի եւ մայթերի սառույցները կհալչեն: