ՀՀ վարչապետի որոշմամբ, երեկ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի ղեկավար Վահան Պողոսյանը: Հիշեցնենք, որ պարոն Պողոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նախարարության բուժվարչության պետի պաշտոնը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին փոխարինեց այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ 1 ամիս առաջ խիստ դժգոհություն հայտնեց մի քանի նախարարների եւ նրանց ենթակայությամբ աշխատող պաշտոնյաների գործունեությունից: Երեկվա դրությամբ առողջապահության նախարարության աշխատակազմի նոր ղեկավարի նշանակում դեռեւս չկար: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, աշխատակազմի ղեկավար է նշանակվելու առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի իրավախորհրդատու Սուրեն Քրմոյանը:
Նշենք նաեւ, որ Վ. Պողոսյանին այլ պաշտոնում նշանակելու մասին առայժմ խոսք անգամ չկա: